Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Ինտերը» պարտվեց

«Ինտերը» պարտվեց
10.01.2016 | 19:11

Իտալիայի Ա սերիայի առաջնությունում սեփական հարկի տակ առաջատարը՝ Ինտերը», զիջեց «Սասաուոլոյին»: Վճռորոշ եղավ խաղի վերջին վայրկյաններին նշանակված տասնմեկմետրանոցը: Կախված «Ֆրոզինոնե»-«Նապոլի» հանդիպման ելքից՝ վերջինիս հաղթանակի դեպքում տեղի կունենա առաջատարի փոփոխություն: Ի դեպ՝ առաջատարի փոփոխություն արդեն իսկ եղել է Իսպանիայի առաջնությունում այն բանից հետո, երբ «Բարսելոնը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով պարտության մատնեց «Գրանադային»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ